Բաժիններ՝

ՌԴ զորքերը համալրվել են նորագույն «Բուկ» համակարգերով

«Ալմազ-Անթեյ» ռուսաստանյան կոնցեռնը ՌԴ պաշտպանության նախարարությանն է հանձնել «Բուկ-Մ3» զենիթահրթիռային համալիրների բրիգադային հավաքածուն։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով կոնցեռնի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ նոր համակարգը հաջողությամբ անցել է փորձարկումները։
«Կարճ ժամանակահատվածում կոնցեռնի աշխատանքային կոլեկտիվին հաջողվել է ստեղծել սարք, որի առանցքային ցուցանիշները մեկուկես անգամ բարձր են, քան նախորդ սերնդինը»,- հայտարարել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովը։

Համալիրի հաջող փորձարկումները տեղի են ունեցել այս ամռանը։
Նախորդ սերնդի համալիրներից «ԲուկՄ3»-ը տարբերվում է քիչ նկատելի թռչող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հակազդման ավելի մեծ հնարավորություններով, ինչպես նաև ավելի մեծ հեռահարությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930