«Առաջարկվող փոփոխությունները գերկարևոր են ոչ միայն հաջորդ գումարման Ազգային ժողովի, այլև քաղաքական դաշտի համար»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը: Միաժամանակ, Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016թ.-ին կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում:
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Գյուլթան Քըշանաքին՝ պահանջելով նրան դատապարտել 230 տարվա ազատազրկման «ահաբեկչական գործունեություն» ծավալելու համար։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարությանը հրաժարվել այն թյուր պատկերացումից, թե Հալեպի գրավումը կարող է վճռական հաղթանակ լինել պատերազմում։
«Պետք է այստեղ էլ դնենք ֆիլտրեր, որ չթողնենք որևէ խմբակցության ղեկավարի, սկսած ինձանից, որոշելու հանձնաժողովի փորձագետների ներգրավվածության աստիճանը։ Լինի անկախ հանձնաժողով, որը կորոշի՝ տվյալ անձը կարո՞ղ է տվյալ խմբակցությունում փորձագետ աշխատել, թե՞ ոչ։ Կարող եմ անկեղծ լինել, նայեք բոլոր խմբակցությունները, փորձագիտական ներուժը բավարար չէ։ Կառաջարկեի նաև ֆիլտրեր դնել պատգամավորների վճարովի օգնականների դեպքում, որովհետև հիմնական փորձագիտականների ներուժի 90 %-ը սուրճը լավ կամ վատ եփելն է»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել Արամ Բադալյանին նշանակել կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։
Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Օգթայ Ասադովը կոչ է արել պատգամավորներին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ներին տրվելիք հարցազրույցների հարցին, հայտնում է haqqin.az-ը։
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տեղեկացմամբ՝ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 1,8 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ վերանայվել են դժվարամատչելի ծառայությունների, սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների գները՝ դրանք նվազեցնելու նպատակով:
«Մենք ի՞նչ ենք ուզում և ակնկալում ձեզանից. նախ մաքսիմալ թափանցիկ, բաց, քաշքշուկը քիչ, ոչ մեկին, ում չի հասնում փող՝ չենք տալու, մոտիվացիոն վիճակը, որը ստեղծել ենք, որ մարդն ուզում է սոցիալապես անապահով դառնալ, այդ դաշտը մաքսիմալ պետք է փորձենք կոտրել»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քայլերը և ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել է մշակութային օբյեկտների գործունեությանը, որոնք հաջորդ տարի հանրությանը ներկայանալու են առանձնակի տեսքով:
Նոյեմբերի 25-ին, ժամը 19-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1946 թ. ծնված Ջորջ Նալբանդյանին և դիմել փախուստի:
«Սա շատ հանգուցային օրենք է, գերկարևոր օրենք է, պառլամենտական համակարգ ունեցող երկրի համար Սահմանադրությունից հետո երկրորդ օրենքն է, ու ես ցավ եմ ապրում, որ մենք այս կարևորագույն փաստաթուղթը քննարկում ենք մի տեսակ հոգնած, կիսադատարկ դահլիճում»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։
«Մեզ բոլորիս արդյունք է պետք: Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել»,- դիմելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Սիրիացի ապստամբները կորցրել են արևելյան Հալեպի կարևորագույն հենակետի կեսը։ Հիմա նրանք գիտեն՝ ԱՄՆ նոր նախագահը իրենց օգնություն չի ցուցաբերի, գրում է The Times պարբերականի քաղաքական մեկնաբան Բել Թրյուն։
«Ո՞նց ենք անելու, որպեսզի դպրոցներում ղեկավարների ընտրությունը կատարվի նորմալ, ո՞նց ենք անելու, որ այդ համակարգն իրականում կառավարեն արժանի մարդիկ, ո՞նց ենք անելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի, ի՞նչպես ենք նրանց բիզնես դասընթաց տալու, ո՞նց ենք անելու, որ գյուղում երեխան չկտրվի կրթությունից»:
Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համար»: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին:
Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Քննարկելու ենք երկրի վիճակը»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Այսօր Նյու Յորքում տեղի ունեցավ Աշխարհի առաջնության 12-րդ պարտիան: Ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Հիմա շախմատիստներին սպասվում է թայ-բրեյքը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի պարանոցի հայկական խաչը հեռուստահարցազրույցի ընթացքում համացանցում քննադատությունների տեղիք է տվել։
Իրանի ԱԳՆ ղեկավարի խորհրդական Հոսեյն Շեյխոլէսլամը Sputnik Persian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է դարձյալ Իրանի Համադանի օդանավակայանը տրամադրել ռուսական ռազմատիեզերական ուժերին պայմանով, որ դա կպահանջի Սիրիայի վիճակը։
«Նստեք, լսեք, կամ էլ գնացեք»,- այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս դիտողությունն արեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։
ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր առավոտյան մահացած 20-ամյա Նարեկ Ասատրյանը գլխի շրջանում վիրավորումը ստացել է զորացրվելու նախորդ օրը:
Դեպքի վերաբերյալ տուժած կնոջից ոստիկանությունում ստացված հաղորդման հիման վրա 2016թ. նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և նախաքննության համար գործն ուղարկվել ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններն են այսօր քննարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզիի հանդիպման ժամանակ, հայտնում է contact.az-ը։
Շարունակվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումները Բաքվում, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին:
«Սահմանադրությամբ՝ այն, ինչ կոչվում է Ազգային ժողով, այնտեղ հիմնական ինստիտուտը պատգամավորն է, ոչ թե Ազգային ժողովի ապարատը, նախագահը, տեղակալը»,- նկատեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում մեր երկրի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության «3 op Reis» ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։
Սիդնեյում որոտացած հզոր պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 16 մարդ։ Պայթյունը որոտացել է մեգապոլիսի մարդաշատ շրջաններից մեկի ֆուդ կորտում, հայտնում է Daily Mail-ը։