Խոսրով Հարությունյանին բարկացրեց Նաիրա Զոհրաբյանի ելույթը

«Մեր իրականության մեջ ազդեցիկ կոչվող շատ կուսակցություններ կան, տիկին Զոհրաբյան, որոնք այս խորհրդարանում ընդամենը մեկ տարի չկարողացան պահել իրենց խմբակցության կազմը»,- այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը՝ դիմելով ԲՀԿ ղեկավար  Նաիրա Զոհրաբյանին։

Հիշեցնենք, որ Ն. Զոհրաբյանն իր ելույթում անդրադառնալով մարդ-կուսակցությունների խնդրին՝ նշել էր, որ դրանք ստեղծվում են իրենց ծառայությունները մատուցելու այս կամ այն խոշոր կուսակցությանը՝ վնաս հասցնելով քաղաքական համակարգին, կուսակցական համակարգը վերածելով «բազարի»։

Խ. Հարությունյանին բարկացրեց Ն. Զոհրաբյանի ելույթը։ «Բարի եղեք, կուսակցության որակի մասին խոսելիս՝ չպայմանավորեք միայն և միայն  քանակով։ Ցավոք սրտի, այսօր ազդեցիկ կուսակցություն ասելով՝ հասկանում ենք հսկայական քանակությամբ անդամներ ունեցող  կուսակցություն՝ առանց  հաշվի առնելու՝ այդ կուսակցությունը հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրին ունի՞ և ունա՞կ է ներկայանալ հանրությանը՝ հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու քաղաքական կարողությունով։ Սրանք անհամեմատ ավելի կարևոր են, քան 79-ը կամ չգիտեմ՝ ինչ»,- հայտարարեց Խ. Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս