Բաժիններ՝

Իսրայելը ԱՄՆ-ից ևս 17 F-35 կործանիչներ կգնի

Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել ԱՄՆ-ից գնել հինգերորդ սերնդի ևս 17 F-35 կործանիչներ, գրում է The Times of Israel-ը՝ հղում կատարելով կառավարության հայտարարությանը։

Պարբերականը նշում է, որ այդ որոշումը միաձայն ընդունվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած ազգային անվտանգության կոմիտեի նիստում։
Այդկերպ, F-35 կործանիչների ընդհանուր թիվը, որը կունենա Իսրայելի ԶՈՒ-ն, կհասնի 50 միավորի։

Անցած տարի ԱՄՆ-ը պայմանավորվել էր Իսրայելի հետ նոր խմբաքանակի կործանիչների մատակարարման վերաբերյալ։ Առաջին երկու F-35 կործանիչները իսրայելական բանակը կստանա տարեվերջին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս