Հայտնի է Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունների օրը
Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունները տեղի կունենան 2017թ. հունվարի 17-ին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վեհաժողովի իր աղբյուրին։
Եվրախորհրդարանի գործող ղեկավար Մարտին Շուլցը նոյեմբերի 24-ին հայտարարել Էր, որ հեռանում Է պաշտոնից՝ մասնակցելու 2017 թվականի աշնանը կայանալիք Բունդեսթագի ընտրություններին։
Շուլցը կգլխավորի Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասում:
«Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունները նախատեսված են հունվարի 17-ին»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ քաղաքական խմբակցություններն իրենց թեկնածուների հարցում կկողմնորոշվեն դեկտեմբերին: Ներկայումս նշվում են մինչև տասը պոտենցիալ հավակնորդներ, այդ թվում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության, սոցիալիստների և լիբերալ դեմոկրատների խորհրդարանական խմբերի առաջնորդներ Մանֆրեդ Վեբերը, Ջաննի Պիտելլան ու Գի Վերհոֆստադտը: