Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը պլանավորում է ահաբեկչությունների շարք իրականացնել Եվրոպայում. Times

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը մտադրվել է ահաբեկչությունների շարք իրականացնել Եվրոպայի մի շարք երկրներում, հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով ամերիկացի գեներալ Ռուպերտ Ջոնսին, որը տվյալներ է ստացել Սիրիայի Մանբիջ քաղաքից զինյալների նահանջի ընթացքում։

Ինչպես հիշեցնում է պարբերականը, անցած շաբաթ հատուկ ծառայություններին հաջողվել է ահաբեկչություն կանխել Ֆրանսիայում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում նոյեմբերի 20-ին ձերբակալվել են 5 ծայրահեղականներ, որոնց մոտ հայտնաբերվել էր զենք։
Ջոնսը վստահություն է հայտնել, որ զինյալների պլանների մասին ավելի շատ տվյալներ կստացվեն Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո։

«Առկա են մեծաթիվ տեղեկություններ, փաստաթղթեր, էլեկտրոնային նյութեր, որոնց վրա աշխատանք է կատարվում և որոնք ուղղակիորեն մատնանշում են ողջ աշխարհում հարձակումների նախապատրաստական աշխատանքը»,- ասել է ամերիկացի զինվորականը։

The Times-ը հիշեցնում է, որ Եվրոպայի պետություններում ձեռնարկվել են անվտանգության բարձր միջոցառումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930