Բաժիններ՝

Նորվեգիան սկսել է արգելապատնեշ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Նորվեգիան սկսել է մետաղական արգելապատնեշ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին Ստուրսկուգ-Բորիսոգլեբսկի հսկիչ-անցագրային կետի շրջանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պատնեշի երկարությունը կազմում է 200 մետր, բարձրությունը` 3,5 մ:
Նորվեգիայի կառավարությունը նպատակահարմար է համարում պաշտպանիչ կառույցի շինարարությունը, որպեսզի հետագայում սահմանափակվի ներգաղթյալների հոսքը այդ արկտիկական շրջանում, որտեղ անցած ձմեռ ավելի քան 5000 փախստական էր հավաքվել` ռուս-նորվեգական սահմանը հատելով հեծանիվներով:

Մետաղական պատի կառուցման մասին խնդրել էր Ռուսաստանի հետ սահմանակից ֆիննական շրջանի ոստիկանության ղեկավարը, ով մտավախություն ունի, որ անօրինական ներգաղթյալների պատճառով Նորվեգիայում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս