Թրամփի գովաբանությունը Պուտինին երկպառակություն է առաջացրել հանրապետականների շարքերում
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի համախոհների մի մասը քննադատել է վերջինիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գովաբանելու համար:
Նրա մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը նույնպես մի շարք մեկնաբանություններ է արել հանրապետական թեկնածուի` Պուտինի հանդեպ սիրո մասին:
Թրամփի հայտարարությունն այն մասին, թե նա Պուտինին համարում է «լավագույն առաջնորդ», քան Բարաք Օբամային, իսկական ֆուրոր է առաջացրել ամերիկյան քաղաքականությունում:
Մի շարք բարձրաստիճան հանրապետականներ իրենց վրդովմունքն են հայտնել Թրամփի արտահայտությունների պատճառով:
«Վլադիմիր Պուտինն ագրեսոր է, որը չի կիսում մեր հետաքրքրությունները»,- հայտարարել է Սենատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը` Կրեմլին մեղադրելով «ԱՄՆ-ի քաղաքական համակարգի դեմ պետական կիբերհարձակումների կազմակերպման մեջ»:
«Նա բանդիտ է: Նա վտանգավոր է»,- The New York Times-ը մեջբերում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի խոսքերը:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ևս մեղադրում են Թրամփին հայրենասեր չլինելու, նախագահին վիրավորելու և Պուտինին սիրաշահելու մեջ:



