Բաժիններ՝

Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության՝ 11, խարդախության՝ 7, հարկերից խուսափելու 5 և յուրացման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս