27-ամյա Հենրի Սարդարյանը նշանակվել է ՄԳԻՄՕ-ի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն
Հենրի Սարդարյանը նշանակվել է ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ( ՄԳԻՄՕ) Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ինստիտուտի մամուլի ծառայությունը:
Հենրի Տիգրանի Սարդարյանը ծնվել է 1989թ. սեպտեմբերի 29-ին: 2010 թվականին ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:
Սարդարյանն ավարտել է ՄԳԻՄՕ-ի Իրավական ապահովման ամբիոնի ասպիրանտուրան` «Սահմանադրական իրավունք» մասնագիտությամբ:
2012 թվականի փետրվարի 7-ից դասավանդում է ՄԳԻՄՕ-ում: 2014թ. մարտի 31-ին նշանակվել է Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ:
2015 թվականից հրավիրյալ դասախոս է Մաչերատայի (Իտալիա) համալսարանում:
Քաղաքական գիտությունների թեկնածու է:



