![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը կասեցրել է նավթի արդյունահանման կտրուկ աճը
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/iran-navt2.jpg)
Իրանը վերջին 3 ամսում կասեցրել է նավթարդյունահանման կտրուկ աճը: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով ՕՊԵԿ-ի իր աղբյուրներին:
Հունիսին Իրանն ամեն օր արտադրում էր 3,64 մլն բարել նավթ, այն դեպքում, երբ օգոստոսին արտադրել է 3,63 մլն բարել նավթ, հայտնում է գործակալությունը: Դա չնայած այն բանին, որ Իրանն իր առաջ խնդիր է դրել նավթի ամենօրյա արդյունաբերության մակարդակը հասցնել մինչև 4,2-4,3 մլն բարել նավթի:
2012-ի սկզբին` մինչ պատժամիջոցներն ուժի մեջ մտնելը, Իրանն արդյունահանում էր ընդհանուր առմամբ մոտ 4 մլն բարել նավթ օրական, իսկ 2015թ. հունիսին` 2,84 մլն բարել: