Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 57 կիլոգրամ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանին հաղթած իրանցի Հասան Ռահիմին կիսաեզրափակիչ փուլում պարտություն է կրել:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ օգոստոսի 19-ին, կազմել է 474.69 դրամ:
Օգոստոսի 16-ին, ժամը 8.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Իջևանի «Մարզպետի տղայի» հուշաղբյուրի մոտակայքում հրազենային վնասվածքի հետքով դիակ կա:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ վախի գործոնի վերադարձը «Օլդ Թրաֆֆորդ» հնարավոր է երկրպագուների և թիմի փոխազդեցության դեպքում:
Ռուսաստանի սևծովյան նավատորմի հրթիռային նավերը երեք թևավոր հրթիռ են արձակել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիքերի վրա:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մի խումբ մարդկանց է ձերբակալել, որոնք կարող են կապ ունենալ թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, ում Թուրքիան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձի մեջ:
2016 թվականի հունվար-հունիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկիր են փոխանցել 368.38 մլն ԱՄՆ դոլար
«Հաղթանակս նվիրել եմ մորս, նա վիթխարի խթան է հաղորդել ինձ աշխատելու համար, իմ մարզչին ու երկրին: Այժմ ծրագրում եմ ոչ մեծ ընդմիջում, փոքր-ինչ կհանգստանամ եւ կսկսեմ նորից պատրաստվել մրցումների: Մինչեւ Տոկիոն հեռու Է, դեռ Բրազիլիայի Օլիմպիադան չի ավարտվել, բայց կպատրաստվեմ, հեռանալ չեմ ծրագրում»,- ասել է Եգորյանը:
Վերջին ժամանակներում ժողովրդական բժշկությունն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, քանի որ բնական դեղամիջոցների արդյունավետությունն ուղղակի անհերքելի է:
Օգոստոսի 16-ից ՀՀ ԶՈՒ զորամասերում մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի` ամառային ուսումնական փուլի շրջանակում իրականացվող միջոցառումները:
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն գտնվում է Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում, իսկ նկարչի ստեղծագործություններն այսօր զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի՝ շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.5063 տոկոս է
2016 թվականի օգոստոսի 18-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում ապօրինի հատվել են հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տարածքում գտնվող եղևնի և այլ տեսակի ծառեր՝ բուսական աշխարհին պատճառելով զգալի վնաս:
Հունաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով երկիր փախած թուրք զինծառայողներին ապաստան տրամադրելու հարցի քննարկմանը, հայտնում է AFP գործակալությունը:
ԿԲ-ն օրերս նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 7.25%: Իսկ ի՞նչ դինամիկա ունենք վերջին տարիներին
«Երբ երկու երկրների քաղաքացիներն այցելեն միմյանց երկիր և ծանոթանան միմյանց հնարավորություններին, դա պատճառ կդառնա, որպեսզի հետագայում հարաբերությունների զարգացման վրա ավելի կենտրոնացած աշխատեն, և դա, բնականաբար, բարենպաստ կլինի պետությունների համար»:
Elle ամսագրի ռուսական տարբերակը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ամենաառնական ըմբիշների հնգյակում ընդգրկել է հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին:
Այսօր Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում մի խումբ տեղացիներ հարձակվել են Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկների վրա` բղավելով. «Գյավուրներ, հեռացեք այստեղից», գրում է թուրքական Сumhuriyet պարբերականը:
Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել էր ճանապարհի աջ եզրին կայանված «Տատրա» մակնիշի ավտոմեքենային:
«Մենք հասկացանք, որ ՀՀ կառավարությունը նույնպես մեծապես հետաքրքրված է, քանի որ գիտակցում է, որ սա յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի համար: Բայց սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի համար, քանի որ Հայաստանը գտնվում է այդ տարածաշրջանի սրտում: Մենք ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ պայմանավորվել ենք, որ ստեղծելու ենք աշխատակազմ, որը մանրակրկիտ ուսումնասիրություններ կանցկացնեն այս ոլորտում»:
Միջոցառմանը ներկա են եղել կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
«Ռիո-2016»-ում ազատ ոճային ըմբիշ 57 կիլոգրամ քաշային Գառնիկ Մնացականյանը մեկնարկեց պարտությամբ: Հայ ըմբիշը 10-0 հաշվով զիջել է գոտեմարտը Իրան ներկայացնող Հասան Ռահիմիին:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը 1.5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. դատարանը փոխեց նրա խափանման միջոց կալանավորումը։
Ըստ Սաքունցի` ռուսական կողմի քրեական գործի փաստաթղթերի մեջ, որոնք փոխանցվել են հայկական կողմին, ի հայտ են եկել մի շարք փաստեր, որոնք ուշադրության չեն ենթարկվել, այնինչ, դրանք անչափ կարևոր կարող էին լինել՝ դրդապատճառները և շարժառիթը պարզելու համար, օրինակ, Վալերի Պերմյակովի «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում մի քանի օգտատերերի հետ ունեցած գրությունները՝ բանկային հաշիվներին գումարների փոխանցման մասին:
Դատարանը մերժել է Սմբատ Բարսեղյանին գրավի դիմաց ազատ արձակելու և կալանքի որոշումը չեղարկելու մասին՝ հանրային պաշտպանի ներկայացրած երկու միջնորդությունները: Լրագրողների հետ զրույցում Բարսեղյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանն ասաց, որ Բարսեղյանը չի ցանկացել ներկա գտնվել նիստին, ինչի պատճառն իրեն հայտնի չէ: Ռուզաննա Սիրեկանյանը նաև հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
Թուրք իրավապահները 4 մարդու են ձերբակալել Ստամբուլում ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևին (Լենքորանսկի) սպանելու կասկածանքով, հաղորդում է թուրքական Milliyet թերթը:
Թուրքիան և Իրանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի`երեկ Թեհրան կատարած այցի ընթացքում, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Տաքսի «Յանդեքսը» մարդկանց խաբում է: Իհարկե, կասեք, որ բոլոր տաքսիստներն են մարդկանց խաբում, կամ, առհասարակ բոլորն են խաբում, բայց կոնկրետ տաքսի «Յանդեքսը» մարդկանց լրջորեն խաբում է: Օրինակ` երբ ասում է, որ 1 կիլոմետրն արժե 100 դրամ, խաբում է: Այ, երբ ազնվորեն ասեր, որ Երեւան քաղաքում 1 կիլոմետրն արժե 100 դրամ, իսկ քաղաքից դուրս՝ 150, չէր խաբի: Չի ասում:
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Ոսկե գնդակի հավակնորդների մասին: Հիշեցնենք, որ լավագույն եռյակում տեղ է գտել նաև Սիմեոնեի գլխավորությամբ խաղացող Անտուան Գրիզմանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջարկին և Կրթության նոր նախարար է նշանակել ՌԴ նախագահի վարչակազմի աշխատակից Օլգա Վասիլևային: