Բաժիններ՝

Ռիո-­2016. Գառնիկ Մնացականյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31­-րդ ամառային օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 57 կիլոգրամ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանին հաղթած իրանցի Հասան Ռահիմին կիսաեզրափակիչ փուլում պարտություն է կրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, սա նշանակում է, որ Գառնիկ Մնացականյանը զրկվում է նաև բրոնզե մեդալի համար պայքարից: Գառնիկ Մնացականյանը կստանար բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն, եթե նրան հաղթած Ռահիմին դուրս գար եզրափակիչ:

1/8 եզրափակչում Գառնիկ Մնացականյանը Հասան Ռահիմիին պարտվել էր 13:0 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031