Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալվել են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձինք

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մի խումբ մարդկանց է ձերբակալել, որոնք կարող են կապ ունենալ թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, ում Թուրքիան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձի մեջ: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-­ն:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է մի խումբ անձանց, որոնք կասկածվում են երկրի ներսում օպերատիվ­ հետախուզական անօրինական գործունեություն ծավալելու մեջ: Կասկածյալներից մեկի՝ Ֆուադ Ահմեդլիի բնակարանի խուզարկության հայտնաբերվել է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման գրականություն, CD սկավառակներ, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրա կապը Գյուլենի ղեկավարած շարժման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031