
«Վախի գործոնի վերադարձը «Օլդ Թրաֆֆորդ» կախված է ոչ թե ինձանից, այլ թիմից». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ վախի գործոնի վերադարձը «Օլդ Թրաֆֆորդ» հնարավոր է երկրպագուների և թիմի փոխազդեցության դեպքում:
«Վախի գործոնի վերադարձը կախված չէ ինձանից, այլ կախված է թիմից: Ամեն ինչ սկսվում է երկրպագուների և թիմի միջև կապից: Եթե «Օլդ Թրաֆֆորդում» հակառակորդի մի քանի հազար երկրպագուներն ավելի լավ կաջակցեն և ավելի աղմկոտ կլինեն, քան մեր 70 հազարը, ապա մենք դժբախտության մեջ ենք: Դա նշանակում է, որ թիմի և երկրպագուների միջև ոչ մի կապ չկա, իսկ եթե կապ կա, ապա տնային դաշտի գործոնը շատ բան կարող է նշանակել:
Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ սկսվում է թիմի և երկրպագուների միջև հարաբերություններից: Եթե երկրպագուները զգում են այդ կապը և եթե երկրպագուները խաղի մեջ են, ապա հակառակորդները ոչ մի շանս չունեն»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը