Թուրքիայում հարձակվել են ճապոնացի զբոսաշրջիկների վրա

Այսօր Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում մի խումբ տեղացիներ հարձակվել են Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկների վրա` բղավելով. «Գյավուրներ, հեռացեք այստեղից», գրում է թուրքական Сumhuriyet պարբերականը:

Մորուքավոր արմատականի` զբոսաշրջիկների վրա հարձակման կադրերը տարածվել են համացանցի թուրքական սեգմենտում:

Ապշած զբոսաշրջիկները չեն դիմադրել և փորձել լքել դեպքի վայրը, սակայն հարձակվողին դա չի կանգնեցրել և նա հետապնդել է օտարերկրացի զբոսաշրջիկներին` բղավելով.

«Անհավատնե´ր, հեռացե´ք այստեղից: Դուք մուսուլմաններին հավատափոխ եք անում, դարձնում քրիստոնյաներ»:

Հետո տղամարդկանցից ﬔկը հավաքարարից խլել է ավելը և փորձել դրանով հեռացնել զբոսաշրջիկներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031