
Չեմպիոնուհի սուսերամարտիկ Եգորյանին ոսկե մեդալով տորթ են նվիրել

2016 թվականի օլիմպիական չեմպիոնուհի ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանին տուն ժամանելուն պես նվիրել են տորթ՝ ոսկե մեդալով, սուսերամարտի համազգեստով նրա արձանիկով եւ Ռիո դե Ժանեյրոյի խաղերի լոգոտիպով: Այս մասին մարզուհին պատմել է ՏԱՍՍ- ին:
«Հաղթանակս նվիրել եմ մորս, նա վիթխարի խթան է հաղորդել ինձ աշխատելու համար, իմ մարզչին ու երկրին: Այժմ ծրագրում եմ ոչ մեծ ընդմիջում, փոքր-ինչ կհանգստանամ եւ կսկսեմ նորից պատրաստվել մրցումների: Մինչեւ Տոկիոն հեռու Է, դեռ Բրազիլիայի Օլիմպիադան չի ավարտվել, բայց կպատրաստվեմ, հեռանալ չեմ ծրագրում»,- ասել է Եգորյանը:
«Ծնողներս չափազանց երջանիկ են, նրանք հպարտանում են ինձնով, բայց ցանկանում եմ ընդգծել, որ եթե ես գայի առանց ոսկե մեդալի, նրանք, միեւնույն է, կհպարտանային ինձնով: Հենց ես տուն հասա, ինձ նվիրեցին տորթ, որի վրա պատկերված Է ոսկե մեդալ, սուսերամարտիկի իմ արձանիկը՝ սուսերով, դիմակով եւ Ռիո-2016 լոգոտիպով»,- հավելել է Եգորյանը: