Գերչակի յուղն ու սոդան՝ մի շարք առողջական խնդիրների դեմ
Վերջին ժամանակներում ժողովրդական բժշկությունն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, քանի որ բնական դեղամիջոցների արդյունավետությունն ուղղակի անհերքելի է:
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ գերչակի յուղի և սոդայի համադրությունը չափազանց արդյունավետ է մի շարք առողջական խնդիրների դեպքում:
Երբ այս երկու բաղադրիչները միախառնվում ենք, ստանում եք բնական դեղամիջոց, որը դրական է ազդում ավելի քան 20 առողջական խնդիրների վրա:
Հավանաբար բազմիցս լսել եք սոդայի օգտակար հատկանիշների մասին: Գերչակի յուղը նույնպես հրաշալի է. այն բուժում է մի շարք առողական խնդիրներ, ինչպես նաև՝ լավացնում է արյան շրջանառությունը:
Ի՞նչ է պետք անել
Նախ՝ մաքրեք մաշկը սոդայի միջոցով, ապա թանզիֆի մի կտորը թրջեք գերչակի յուղի մեջ, թանզիֆը տեղադրեք խնդրահարույց հատվածին և պոլիէթիլենային տոպրակով փաթաթեք: Թողեք մնա 1 ժամ: Ապա մաշկը կրկին մաքրեք սոդայով:
Գերչակի յուղի և սոդայի օգտակար հատկանիշները
- Պարանոցի հատվածում գերչակի յուղով կոմպրեսները կլավացնեն ձայնալարերի վիճակը
- Ականջի մեջ կաթեցրեք մի քանի կաթիլ գերչակի յուղ, որպեսզի լավացնեք լսողությունը
- Գերչակի յուղը մաքրում է կիստաները
- Գերչակի յուղով մերսումները կնվազեցնեն և կկանխարգելեն ձգման արդյունքում առաջացած սպիները
- Խառնեք սոդան և գերչակի յուղն ու ազատվեք դեմքի մուգ հետքերից
- Գերչակի յուղով կոմպրեսները բուժում են վնասված ծնկները
- Գերչակի յուղը բուժում է աչքի ոսպնյակի մթագնումը
- Օրական 5 կաթիլ գերչակի յուղ օգտագործեք, որպեսզի ազատվեք ալերգիայից
- Գերչակի յուղով կանոնավոր մերսումները կհանգստացնեն մեջքի ցավերը
- Գերչակի յուղով ողողումները կբուժեն բերանի խոռոչի վերքերը
- Գլխամաշկը մերսեք գերչակի յուղով՝ մազերի աճը խթանելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը