Բաժիններ՝

Իջևանում կատարված սպանության հետքերով. աներոջը սպանողը ներկայացել է ոստիկանություն

Օգոստոսի 16-ին, ժամը 8.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Իջևանի «Մարզպետի տղայի» հուշաղբյուրի մոտակայքում հրազենային վնասվածքի հետքով դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը հուշաղբյուրի մոտակա ձորակում հայտնաբերել էր 1966 թ. ծնված Վաչագան Ակինյանի դիակը` որովայնի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ Վ. Ակինյանին նույն օրը, ժամը 7.30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանել է նրա դստեր ամուսինը` 1987 թ. ծնված Արթուր Շահինյանը՝ իր անվամբ հաշվառված հրացանով:

Օգոստոսի 17-ին Արթուր Շահինյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 18-ին, ժամը 12-ին, Արթուր Շահինյանը ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «Չիֆսան» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի հրացանը:

Շահինյանը ձերբակալված է:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս