Բաժիններ՝

Փողի արտահոսքն աճել է

Դրամական փոխանցումների մասին խոսելիս փորձագետներն ու լրագրողները, որպես կանոն, կենտրոնանում են հիմնականում արտասահմանից ստացվող դրամական փոխանցումների վրա (տրանսֆերտների)։ Սակայն փողը միայն մեկ ուղղությամբ չի հոսում. Հայաստանից նույնպես ֆիզիկական անձինք դրամական փոխանցումներ են կատարում արտերկիր։

Ու ինչպես երևում է ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներից, եթե Հայաստան ուղարկվող տրանսֆերտները 2016 թվականի առաջին կիսամյակում նվազել են, ապա հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից դուրս, դրանք աճ են ունեցել։

Այսպես, 2016 թվականի հունվար-հունիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկիր են փոխանցել 368.38 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ թիվը 350.3 մլն էր։ Այսինքն, ֆիզիական անձանց կողմից դրամական միջոցների արտահոսքը (միայն բանկային համակարգի միջոցով) աճել է 18 մլն դոլարով կամ 5.1%-ով։

Արտասահման ուղարկվող դրամական միջոցների մեծ մասը (168 մլն դոլար կամ ընդհանուրի 45.6%-ը) բաժին է ընկնում Ռուսաստանին։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ Հայաստանից Ռուսաստան ուղարկվող գումարներն աճել են 45 մլն դոլարով կամ 36.6-ով։

Artahosq

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031