«Յանդեքս» տաքսին խաբում է. yerkir.am
yerkir.am-ի փոխանցմամբ՝ տաքսի «Յանդեքսը» մարդկանց խաբում է: Իհարկե, կասեք, որ բոլոր տաքսիստներն են մարդկանց խաբում, կամ, առհասարակ բոլորն են խաբում, բայց կոնկրետ տաքսի «Յանդեքսը» մարդկանց լրջորեն խաբում է: Օրինակ` երբ ասում է, որ 1 կիլոմետրն արժե 100 դրամ, խաբում է: Այ, երբ ազնվորեն ասեր, որ Երեւան քաղաքում 1 կիլոմետրն արժե 100 դրամ, իսկ քաղաքից դուրս՝ 150, չէր խաբի: Չի ասում:
Հիմա ենթադրենք` դուք ցանկանում եք ամառվա այս շոգին մի օրով ընտանիքով գնալ Սեւան: Մտածում եք, որ ամենահարմար տարբերակը «Յանդեքս»-ն է, քանի որ, ի տարբերություն սովորական տաքսի ծառայությունների, էժան է եւ, ի տարբերություն երթուղայինի՝ հարմարավետ: Հաշվում եք, որ Երեւան-Սեւան հեռավորությունը շուրջ 65 կիլոմետր է, հետեւաբար` եթե «Յանդեքս»-ով գնաք, կվճարեք շուրջ 6500 դրամ` ընդամենը: Հասկանալի է, որ պատվիրում եք, հանգիստ նստում եւ, վարորդին ժպտալով, ասում. «Քշի Սեւան, ախպե՛ր ջան»: Վարորդն էլ քշում է` առանց ձայն հանելու: Անցնում եք Երեւանը, ապա` Չարենցավանը, Հրազդանը, մտնում եք Սեւան, հանում եք արդեն պատրաստ պահած շուրջ 6500 դրամը եւ, մեկնելով վարորդին, ասում՝ մնացորդը հարկավոր չէ: Վարորդը շրջվում է դեպի ձեզ եւ ասում. «Ախպե’ր ջան, ի՞նչ մնացորդ, դու ինձ պետք է 9750 դրամ տաս»: Առաջին պահին չեք հասկանում, թե ինչ է կատարվում: Երկրորդն պահին է: Երրորդ պահից վարորդը պարզաբանում է, թե` բա գիտե՞ս, ախպե’ր ջան, քաղաքից դուրս մեկ կիլոմետրը ոչ թե 100 դրամ է, այլ՝ 150»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: