«Ժառանգության» բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են, ու այսօրվա ասուլիսին լրագրողները Դավիթ Սանասարյանից ու Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեցին՝ «Ժառանգությունը» վերանայելո՞ւ է ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու որոշումը: Դ. Սանասարյանն ասաց, որ այսօր երեկոյան վարչության նիստ է լինելու, որտեղ այդ հարցով որոշում կկայացվի:
2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մ. Մկրտչյանն իր կողմից վարվող «Lexus RX 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Ջրվեժ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն Ս.Գրիգորյանին, որի հեևանքով վերջինս հայտնվել է հանդիպակաց երթևեկելի ուղեգոտում և վրանցման ենթարկվել Ս.Կարապետյանի կողմից վարվող «BMW X5» ավտոմեքենայի կողմից: Ստացած մարմնական վնասվածքներից Ս.Գրիգորյանը տեղում մահացել է:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է արմատական ազգայնականության կնքահայր, հայտնում է 112.international-ը:
Ադրբեջանական Report կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայատարարել է, թե Ադրբեջանն առաջարկել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) երկրում գյուղատնտեսության աջակցության նպատակով հատկացնել 1 միլիարդ դոլարի վարկ:
Հանրապետությունում խաղողի մասայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը պարզաբանում է ներկայացրել Կառավարական N 2 մասնաշենքի օտարումից Երևան համայնքի բյուջեին տրամադրված որոշման կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Դավիթ Սանասարյանի խոսքով՝ երբ Արմեն Մարտիրոսյանն ու Լևոն Բարսեղյանն այնտեղ բանակցում էին ոստիկանների հրամանատարության հետ, ներքևից քաղաքացիական հագուստներով անձիք քարերով խփում էին քաղաքացիներին. «Երբ ինձ ասացին այդ մասին, գնացի ու քարն ուղիղ ինձ վրա էր գալիս: Ուղղակիորեն մոտեցա այն ժամանակվա Երևանի ոստիկանապետին ու ասացի՝ պարոն Կարապետյան, քարերը մեզ վրա են գալիս, ասաց՝ ես հիմա կկարգավորեմ: Այսինքն՝ իրենք գիտեին, որ քարերը գալիս են ու կարգավորում էին՝ խփե՞լ, թե՞ ոչ: Անիմջապես ոստիկանների հետևից քարեր էին նետում»:
Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Հուլուսի Աքարի և Վալերի Գերասիմովի հանդիպումը հետաձգվել է, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ վերջին կես դարում առաջին ուղիղ կանոնավոր չվերթը օգոստոսի 31-ին կիրականացվի JetBlue ամերիկյան ընկերության կողմից, ինքնաթիռը Ֆորտ-Լոդերդեյլից (Ֆլորիդայի նահանգ) կժամանի Սանտա Կլարա: Այս մասին հայտնել է Կուբայի տրանսպորտի փոխնախարար Էդուարդո Ռո դրիգեսը:
Թուրքական իշխանություններն ավելի քան 1 տարի պլանավորում էին զորքեր ուղարկել Սիրիա, սակայն դրա դեմ հանդես էին գալիս բանակի սպաները, որոնք այս տարվա հունիսին մասնակցել են երկրում ռազմական հեղաշրջման փորձին, գրում է The Washington Post-ը` հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային:
Ոսկե մեդալակիրները կստանան BMW X6, արծաթե մեդալակիրները՝ BMW X4, իսկ երրորդ մրցանակակիրները՝ BMW X3: X սերիայի մոդելների բոլոր օրինակները հավաքվել են Ռուսաստանում՝ Կալինինգրադի գործարանում:
2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:
Հայաստանի ռուսական ռազմակայանում Տանկիստի օրվա տոնի սահմանման 70-ամյակի առթիվ վերականգողական եւ նորոգման-վերականգնման աշխատանքներ են սկսվել Գյումրիի զինվորական կայազորի «Տանկիստ-զինվորների» հուշահամալիրում:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2016 թվականի առաջին վեց ամիսներին համացանցում վարակման ռիսկի են ենթարկվել հայաստանցի օգտատերերի 30%-ը։ Նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկել միջին հաշվով 11 վեբ-սպառնալիք:
Ինձ թվում է՝ նրանց խաբեցին, ինչ-որ բան խոստացան ու չարեցին։ Ես չհասկացա, թե ինչու նրանք զենքերը վայր դրեցին։ Առանձնակի ողջունում եմ այն տղային, որը հաց տարավ տղերքին. դրա համար հատուկ քաջություն էր պետք։ Ես շատ շնորհակալ եմ նրան։ Նա ցույց տվեց, որ մենք էլ մարդ ենք, եւ չի կարելի մեզ որպես անասունի նայել։
Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների, երեկ երեկոյան խիստ լարված իրավիճակ է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ: Ըստ տեղեկությունների, ընդհարվել են ԲՀԿ-ական թեկնածու Վարդեվան Գրիգորյանի` մականունը Ապարիկ եւ Բալասանյանի թիմակիցները, որի պատճառը մոտակայքում բացված ԲՀԿ նախընտրական շտաբն է:
Հոկտեմբերի կեսին ԵՄ-ն կարող է Ադրբեջանին մանդատ տրամադրել ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ Ադրեջանի հետ բանակցությունները սկսելու համար: Այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
«Նրանք, ովքեր մասնակցել են բանակցություններին, մեծ սխալ են գործել: Պետք չէր ստորագրել կրակի դադարեցման մասին համաձայնագիր, պատերազմը հաղթածները երբեք այդպիսի պայմանագիր չեն ստորագրում, դա հիմարություն էր: Պետք էր ստորագրել փաստաթուղթ կապիտուլյացիայի, սահմանների եւ Արցախի անկախության մասին»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 26-ին` ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ճանապարհահատվածի 6 կմ-ում նկատվել է տղամարդու դի:
ՌԴ-ն եւ Բելառուսը նախնական կարգով համաձայնեցրել են ռուսական գազի գնագոյացման նոր սխեման՝ պրոֆիլային նախարարների մակարդակով կայացած մի շարք հանդիպումներից հետո: Այս մասին գրել է «Կոմերսանտ» թերթը:
Հայազգի գործարար Արամ Պետրոսյանին, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, օգոստոսի 24-ին 4 մարդու էր պատանդ վերցրել «Սիթիբանկի» բաժանմունքում, ՌԴ Քննչական կոմիտեն պատանդառության մեղադրանք է առաջադրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առեւտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) գլխավոր շենքի սայրաձողը լուսավորվել է իտալական դրոշի գույներով: Այս որոշումը կայացրել է նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ հարգելու Իտալիայի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, որը 250 մարդու կյանք խլեց:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օգոստոսի 25-ին` ժամը 21.15-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ո.-ին, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր .օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել երկրի այն շրջաններում, որոնք տուժել են լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից: Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 250-ի:
Իտալիայի կենտրոնական հատվածում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 267-ի, հայտնում է Telegraph-ը` վկայակոչելով երկրի իշխանություններին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ին կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս, 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրել է, որ նշված ժամի դրությամբ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 247-ի, իսկ տուժածներինը՝ 368-ի:
Թուրքիան Ադրբեջանում դեսպան է նշանակել ԱԳՆ-ի աշխատակից Էրքան Օզորալին: Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական Resmi Gazete թերթը:
4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է օգոստոսի 26-ին տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական մասում՝ Ամատրիչե քաղաքում: Այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ձերդ Գերազանցություն, մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: