Հայաստանի ռուսական ռազմակայանում նախապատրաստվում են Տանկիստի օրվա տոնակատարությանը
Հայաստանի ռուսական ռազմակայանում Տանկիստի օրվա տոնի սահմանման 70-ամյակի առթիվ վերականգողական եւ նորոգման-վերականգնման աշխատանքներ են սկսվել Գյումրիի զինվորական կայազորի «Տանկիստ-զինվորների» հուշահամալիրում:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երկու շաբաթվա ընթացքում միավորման տանկիստները կանցկացնեն պատվանդանների վերականգնման եւ սպիտակեցման, տարածքի մաքրման, Տ-34 հուշարձան-տանկի եւ Վիսլայի Կարմիր դրոշի եւ Կուտուզովի շքանշանակիր 116-րդ գվարդիական առանձին տանկային գումարտակի տանկիստ-զինվորների տասը կիսանդրիների ներկման աշխատանքները, գումարտակ, որի հիման վրա 2010 թվականի ապրիլի 1-ին կազմավորվեց Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի տանկային գումարտակը: &nb sp;
Ամեն տարի միավորումում «Տանկիստ-զիվորների» հուշահամալիրի մոտ անցկացվում Է զինծառայողների նոր ժամանած հարմալրմանը հրազենի, զրահաաշտարակների բանալիների եւ տանկերի տեղեկամատյանների հանձնման, ինչպես նաեւ միավորման մասնակիցների թվում «Տանկային երկամարտ» մրցույթի ընտրական փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած լավագույն տանկային անձնակազմերի պարգեւատրման արարողություն:
Սեպտեմբերի 11-ին Տանկիստի օրվա տոնակատարության 70-րդ տարեդարձի առթիվ միավորման զինծառայողները 10 եղեւնիներ եւ 70 վարդակակաչներ կտնկեն հերոս տանկիստների կիսանդրիների մոտ: