Բաժիններ՝

Պարզաբանում՝ Կառավարական N 2 մասնաշենքի օտարումից ստացված միջոցները Երևանի բարեկարգմանն ուղղելու որոշման մասին

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը պարզաբանում է ներկայացրել Կառավարական N 2 մասնաշենքի օտարումից Երևան համայնքի բյուջեին տրամադրված որոշման կապակցությամբ:

Մասնավորապես, «Տանգո» ՓԲԸ-ի կողմից վճարված 4 մլն 886 հազար 296 դոլարին համարժեք դրամը ( բայց ոչ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամը) ուղղվել է փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև՝ արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:

Ֆեյսբուքյան իր էջում Գոհար Պողոսյանը նշել է, որ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ որոշումը տարընթերցումների առիթ էր դարձել, տեղեկացնեմ, որ ՀՀ պետական բյուջեով, ավելի վաղ այս ծախսերի համար նախատեսված գումարները, որոնք պետք է հատկացվեին Երևան քաղաքին, նույն չափով կրճատվել են և ուղղվել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ: Ինչ վերաբերում է օտարված շենք-շինությունների գումարներից Երևան համայնքի բյուջե ուղղելուն, ապա դա կարգավորվում է համապատասխանօրենքներով (Օրինակ՝ Տեղական ինքնակառավարման մասին, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքներով)»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս