ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Հանրապետությունում խաղողի մասայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել:

«Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031