Քառօրյա պատերազմից հետո կրակի դադարեցման համաձայնությունն այլ պայմաններում է կայացել. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ 1994 թվականի մայիսին, հրադադարի համաձայնագիր կնքելով, հայկական կողմը սխալ է գործել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա այս առնչությամբ ասաց.
«Նրանք, ովքեր մասնակցել են բանակցություններին, մեծ սխալ են գործել: Պետք չէր ստորագրել կրակի դադարեցման մասին համաձայնագիր, պատերազմը հաղթածները երբեք այդպիսի պայմանագիր չեն ստորագրում, դա հիմարություն էր: Պետք էր ստորագրել փաստաթուղթ կապիտուլյացիայի, սահմանների եւ Արցախի անկախության մասին»:
Իսկ ինչ վերաբերում է այս տարվա քառօրյա պատերազմից հետո կրակի դադարեցման համաձայնությանը, ըստ Տեր-Գրիգորյանցի, այն այլ պայմաններում է կայացել: Նրա կարծիքով ապրիլի համաձայնությունը ձեռք է բերվել, քանի որ ԵԱՀԿ-ն է ստիպել: Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ նոր փաստաթուղթը ստորագրելու փոխարեն նախ անհրաժեշտ է Ադրբեջանին ստիպել, որ նախկինում ստանձնած պարտավորությունները կատարի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: