Օգոստոսի 2-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 2/11 շենքի բնակարաներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Սերժ Սարգսյանի ելույթից իմ տպավորությունն այն էր, որ իշխանությունը գործելու է ռեպրեսիվ մեթոդներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ նախագահի ելույթում չկար ձեռքն առաջ մեկնելու ցանկությունը, այդտեղ ավելի շատ կար դատապարտում, սպառնալիքներ և գովեստ իրավապահներին:
Արդեն մեկ ամիս է ինչ «Յանդեքս» տաքսի ծառայությունը գործում է Երեւանում, սակայն այս մեկ ամսվա մեջ ընկերությունը որոշակի փոփոխություններ է կատարել սակագնում եւ վարորդների հետ համագործակցությունում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում:
«Ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյանը, մի հանելուկ է ասել, որի պատասխանը եթե ասես, խոստացել է գրոհ չանել, երկու ամիս հաց ու ջրով ապահովել»: Պավլիկն ասել է՝ այդ ինչ հանելուկ պետք է լինի, որի պատասխանը չիմանամ: Վիտալի Բալասանյանն ասել է. «Պավլիկ, պարոն ոստիկանապետը հարցնում է՝ ինչո՞ւ է ապարանցին «լևի» գնալիս՝ հետը «գայիչնիկ» տանում»: Պավլիկը խառնվել է իրար՝ դա ի՞նչ հարց է, բան: Տղաներին են դիմել, ոչ ոք պատասխանը չի իմացել: Վիճակը բավականին լիցքաթափվել է: Ուզում եմ ասել՝ այնտեղ նաև հումոր է եղել»:
Հսվսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի այս որոշումից անակնկալի չեն եկել, հասկանում էին, թե ինչ է տեղի ունենալու։ «Հովսեփն էլ էր հասկանում, որ իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում սուր քննադատության, հանրահավաքին մասնակցելու և այլնի համար։ Որևէ գործողության մասին խոսք չի կարող լինել, քանի որ նա այնտեղ որևէ մեկին մատով չի կպել, ինչպե՞ս կարող էր քարով կպնել»,- ասաց Սեդա Սաֆարյանը։
Թուրքիան կշարունակի պայքարի Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ երկրի սահմաններից դուրս, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Պակիստան այցի ժամանակ, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Դիպլոմային ծրագրի բոլոր 12 անդրանիկ շրջանավարտներին շնորհվել են Միջազգային բակալավրիատի ավարտական դիպլոմներ՝ International Baccalaureate Diploma: Սաները ցուցաբերել են նշանակալի արդյունքներ, միավորների միջինը 45 հնարավորից 33 է:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող պաշտոնական արժութային պահուստների ծավալը շարունակում է նվազել, հայտնում է APA գործակալությունը:
«Աջակցություն Պավլիկ և Արամ Մանուկյանների ընտանիքին» նախաձեռնությունը դրամահավաք է սկսում։
Թուրքիայի հարավարևելյան երկու` գերազանցապես քրդաբնակ նահանգները կվերանվանվեն: Հաքքարի նահանգը կկոչվի Չոլեմերիկ, իսկ Շըրնաք նահանգը` Նուխ:
ՎՏԲ–Հայաստան Բանկն 2016թ.-ի 1-ին կիսամյակի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2,024 մլրդ դրամ, միաժամանակ զբաեղեցնելով Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում 2-րդ և հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում 26-րդ տեղերը:
«Եվ լրագրողները, և շատ-շատերը այս գործընթացի մեջ տեսել են միայն սառցաբեկորի վերին մասը, իսկ այն տիտանական աշխատանքը, որ տարվել է բոլորի աչքից հեռու, ցավոք, շատերը չեն նկատել»,- ասաց նա՝ բարձր գնահատելով նաև գեներալ-մայոր, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի դերը բանակցություններում:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ճանաչվածությամբ առաջ է անցնում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից 9 տոկոսային կետով, հայտնում է Reuters-ը:
Իրանը մտադիր է իր բնական գազը պահել Ադրբեջանի ստորերկրյա գազապահեստարաններում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռակա կարգով Twitter-ում բանավիճել է իր ավստրիացի գործընկերոջ` Սեբաստիան Կուրցի հետ ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրից իր երկրի հնարավոր դուրս գալու վերաբերյալ, եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի իրավունք չտրամադրի:
Մի քանի ամսում Քաբուլի վերահսկողության ներքո գտնվող տարածքները կրճատվել են 5 տոկոսով: Նման տվյալներ է ներկայացված ԱՄՆ դաշնային կառվարության կազմում Աֆղանստանում իրավիճակի վերահսկողության բարձրագույն մարմնի զեկույցում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը համոված է, որ Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման շնորհիվ:
ԱՄՆ-ի փորձը` միջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանն ու Ղրիմը վերադարձնել Կիևին, կնշանակեր Երրորդ համաշխարհային պատերազմի սկսում:
Սարդարապատի հաշահամալիր», Հարց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները պնդում են, որ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր առջև խնդիր է դրել ազատվել «հնաբնակ» մասնագետներից, դրա համար էլ կամ 2-3 ամսով է պայմանագիր կնքում, կամ ընդհանրապես ազատում է աշխատանքից։
ԱՄՆ-ում գործարկվել է նոր տակտիկական միջուկային B61-12 ռումբերի արտադրության տեխնոլոգիական նախապատրաստության փուլը: Այդ մասին ասվում է Միջուկային անվտանգության ազգային գործակալության կայքում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին 2 ամսով կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։
Վարչապետն ընդգծել է, որ արդեն իսկ տեսանելի են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր դրեցին իրենց զենքերը և հանձնվեցին իրավապահներին։ Խորենացու փողոց և գունդ տանող բոլոր ճանապարհները երեկ դեռ փակ էին։
Շուրջ 4 օր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պատանդ էին պահել այնտեղ ժամանած շտապօգնության բժիշկներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին։
Թուրքիայի տնտեսությունը պետական հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է նվազագույնը 300 միլիարդ թուրքական լիրա (շուրջ 100 միլիարդ դոլար), հայտարարել է Թուրքիայի մաքսային և առևտրի հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին:
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն առայժմ ոչ միայն չի ցանկանում պաշտոնանկ անել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, այլև պաշտպանում է նրան: ՊՊԾ գնդի գրավումից հետո բազմիցս է հնչեցվում նրա պաշտոնանկության պահանջը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ գիշերին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ ժամտ մոտ 04։30-ին դատարանը հրապարակել է որոշումը։
ԱՄՆ Տեխաս նահանգում 21 տարեկանից բարձր ուսանողներին թույլատրվել է զենք կրել բուհերում և քոլեջներում: Այդուհանդերձ, մարզադաշտեր և քիմիական լաբորատորիաներ նախկինի պես չի թույլատրվի մուտք գործել զենքով, նշում է korrespondent.net-ը:
Ահարոնյանը պետք է հասկանա, որ եթե անգամ ապստամբներից մեկն է սպանել ոստիկանին, ապա արդեն իսկ փաստ է, որ դա հաստատ ոստիկանության եւ ԱԱԾ-ի ներկայացրած վարկածով չի եղե։