
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է 2016թ. առաջին կիսամյակում վճարված հարկերի ծավալով Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում

ՎՏԲ–Հայաստան Բանկն 2016թ.-ի 1-ին կիսամյակի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2,024 մլրդ դրամ, միաժամանակ զբաեղեցնելով Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում 2-րդ և հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում 26-րդ տեղերը: Այդ մասին են վկայում Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի առաջին կիսամյակի արդյունքների մասին հրապարակված տվյալները:
1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերը, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.6%-ը: Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2016թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են վճարել 346,7 մլրդ դրամ: