Կարեն Արիստակեսյանը չի նայում աշխատակիցների կարճ փեշերին. «Առավոտ»
«Առավոտ» թերթն իր այսօրվա հմարում գրում է. «Սարդարապատի հաշահամալիր», Հարց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները պնդում են, որ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր առջև խնդիր է դրել ազատվել «հնաբնակ» մասնագետներից, դրա համար էլ կամ 2-3 ամսով է պայմանագիր կնքում, կամ ընդհանրապես ազատում է աշխատանքից։ Նույն աշխատակիցների հավաստմամբ՝ տնօրենը աշխատանքի է տեղավորել հիմնականում իր մտերիմներին ու երկարոտն, կարճափեշ աղջիկների։
Կարեն Արիստակեսյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնել է, որ իրենից դժգոհողները կարող են դիմել դատարան։ Ինչ վերաբերում է երկարոտն ու կարճափեշ աղջիկներին, թանգարանի տնօրենն ասաց, որ աշխատանքի ընդունելիս ինքը փեշերին կամ ոտքերին չի նայել։ Նրա ձևակերպմամբ՝ այդ աշխատակիցները բարձրագույն կրթություն ունեն ու մագիստրոսական թեզեր են պաշտպանել։
Արիստակեսյանը տարակուսանք է հայտնել իրենից դժգոհողների վերաբերյալ «Իրենց խնդիրն է, թե ոնց կմեկնաբանեն, ես չեմ նայում՝ մարդը երկարո՞տն է, թե՞ կարճափեշ է: Իսկ եթե իրենք մարդու ուղեղը ոտքով ու փեշով են չափում, ուրեմն իրենց ուղեղն էլ են ժամանակին այդպես չափել»:
«Մարդը երազել է նախարար լինել ու թանգարանը վերածել է փոքրիկ նախարարության»,-«Առավոտ» թերթի լրագրողի հետ զրույցում ասել է թանգարանի արդեն նախկին աշխատակիցներից մեկը. -Մեր տնօրենը բոլորին կոտրում է, ողջ թանգարանը իր օգնականի ու իր ձեռքին է։ Ընդ որում՝ օգնականը իր մտերմուհին է։ Նա երկու հաստիքով է աշխատում և օգնական է, և գանձապահ։ Տոմսերի վաճառքի սպասարկման գումարն առձեռն հանձնում են այդ աղջկան, նրա ձեռքին են կենտրոնացած թանգարանի ելք ու մուտքը, թանգարանի կոդը միայն ինքը գիտի, վառելիք ապահովող բոլոր կտրոնները իրենց ձեռքին է»։
«Հանրապետությունում չկա մի թանգարան, որի տնօրենի աշխատասենյակում լինի բաղնիք, զուգարան, նախկին 8 տնօրնները, որ թանգարանը ղեկավարել են, իրենց աշխատասենյակում սանհանգույց չի եղել, ընդհանուր սանհանգույցից են օգտնվել, տնօրեն չեն աշխատե՞լ։ Այսօրվա սաղ պայմաններում ինքն ու իր մտերիմներն անընդհատ գործուղումների. մեջ են Շուշի-Դիլիջան, իսկ աշխատողները գրոշներով ճռռում են»,-հավելել է թերթի զրուցակիցը։
«Առավոտը» մեկնաբանությանների հաճար հեռախոսով կապվեց նաև Կարեն Արրստակեսյանի հետ։ Նա զազրախոսություն և վայրահաչություն որակեց հին աշխատակիցների դժգոհությանները։
«Դրանք ինչքան հին են, էդքան հնացած են, մեկնաբանություն տալու բան չկա, ինչ ուզում են, թող գրեն, ինչ ուզում են՝ անեն։ Ես ընդամենը մեկին եմ ազատել թոշակի կապակցաթյամբ, ուղղակի տարիքն էր լրացել։ Իսկ ընդհանրապես բոլորը հիմնավոր են ազատված։ Ի՞նչ է նշանակում հին և նոր։ Աշխատողը պետք է պարզապես աշխատի իր գործառույթների սահմաններում»,- ասաց պարոն Արիստակեսյանը։ Լոգարանին էլ անդրադարձ եղավ։
«Ես լոգարան չունեմ, իրենք զուգարանը լոգարանի հետ են շփոթում, ընդհանրապես անհարմար է էդ մակարդակի խոսակցություններ, դրանք ցույց են տալիս իրենց մակարդակը, իրենց գիտական մակարդակը, իրենց աշխատանքային մակարդակը, ես նման վայրահաչությունների և զազրախոսությունների չեմ ուզում պատասխանել»,- զայրացավ Արիստակեսյանը։
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում։