Բաժիններ՝

Տեխասում ուսանողներին թույլատրել են զենք կրել

ԱՄՆ Տեխաս նահանգում 21 տարեկանից բարձր ուսանողներին թույլատրվել է զենք կրել բուհերում և քոլեջներում: Այդուհանդերձ, մարզադաշտեր և քիմիական լաբորատորիաներ նախկինի պես չի թույլատրվի մուտք գործել զենքով, նշում է korrespondent.net-ը:

Նման օրենքներ արդեն գործում են 7 այլ նահանգներում:
Այդ որոշումը պառակտել է տեխասյան համալսարանական հանրությունը. բազմաթիվ պաշտոնյաներ, դասախոսներ և ուսանողներ կարծում են, որ նահանգի բուհերի գրավչությունը կարող է զգալի անկում ապրել այդ օրենսդրական ակտի պատճառով:

Նրանց կարծիքով` օրենքը միայն կնպաստի բռնության աճին, իսկ լսարաններում զենքով ուսանողի ներկայությունը կարող է նպասել կուրսընկերների կամարտահայտման խոցելիությանը:

Սակայն օրենքի կողմնակիցները պնդում են, որ զենքի արգելքը ուսումնական հաստատություններում համալսարաններն ավելի խոցելի են դարձնում զինված չարագործերի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031