Կալանավորված Արմեն Մարտիրոսյանի համար շտապօգնություն է հրավիրվել
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին 2 ամսով կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։
168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ դատարանի այս որոշումը պատրաստվում են բողոքարկել. բացակայում է հիմնավոր կասկածը, մի խումբ պատգամավորներ երաշխավորել էին Արմեն Մարտիրոսյանի վարքագիծը։
Փաստաբանը նշեց, որ ուշ գիշերին՝ ժամը մոտ 05։30-ին միայն դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. մինչ այդ դատարանին նաև ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը մերժվել է։
Արմեն Մարտիրոսյանի համար նաև շտապօգնություն է կանչվել, բժիշկը հանգիստ է խորհուրդ տվել։