Վովային բան չասեք. Սերժ Սարգսյանը կտրուկ փակել է ոստիկանապետի պաշտոնանկության թեման. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն առայժմ ոչ միայն չի ցանկանում պաշտոնանկ անել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, այլև պաշտպանում է նրան: ՊՊԾ գնդի գրավումից հետո բազմիցս է հնչեցվում նրա պաշտոնանկության պահանջը:

Իշխանության ներսում շատերը կարծում են, որ գնդի գրավումը տեղի է ունեցել նաև ոստիկանապետի և նրա ենթակաների թերի աշխատանքի կամ ոչ զգոն լինելու պատճառով: Այս 2 շաբաթներին տարբեր պաշտոնյաներ Սերժ Սարգսյանի մոտ փորձել են Գասպարյանին մեղադրել կատարվածի մեջ: Վերջինս, սակայն, թույլ չի տվել այդ թեմայի շուրջ ծավալումները:

ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ, երբ ծերակույտում Վլադիմիր Գասպարյանի հակառակորդներից մեկը փորձել է կատարվածի ողջ մեղքը բարդել նրա վրա, Սերժ Սարգսյանը կտրուկ փակել է թեման: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Սարգսյանն ընդհանրապես չի ուզում հեռացնել Գասպարյանին, թե առայժմ այդ թեմայով չի ուզում խոսել՝ դժվար է ասել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031