Բաժիններ՝

ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել նոր միջուկային ռումբերի արտադրությանը

ԱՄՆ-ում գործարկվել է նոր տակտիկական միջուկային B61-12 ռումբերի արտադրության տեխնոլոգիական նախապատրաստության փուլը: Այդ մասին ասվում է Միջուկային անվտանգության ազգային գործակալության կայքում:

Սերիական արտադրություն նախատեսվում է ծավալել 2020թ.:
«Ներկայում B61-ը Միացյալ Նահանգների զինանոցում ամենահնացած կոմպոնենտային բազան է: Ռեսուրսի երկարեցման ծրագիրը դրանց տալիս է շահագործման նվազագույնը 20 տարի»,- հայտարարել է գործակալության ղեկավար Ֆրենկ Կլոտցը:

B61-12-ը տակտիկական միջուկային B61 ավիառումբի ղեկավարվող մոդիֆիկացիան է, որի առաջին վարկածը սպառազինության շարքերն էր ընդունվել դեռ 1968թ.: Ենթադրվում է, որ 12-րդ մոդիֆիկացիան կփոխարինի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 3, 4, 7 և 10 վարկածները:
2020 թվականից հետո այդ զենքը կտեղակայվի Եվրոպայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031