
Շիրակացու անվան ճեմարանի Միջազգային բակալավրիատի Diploma ծրագրի բոլոր շրջանավարտներին շնորհվել են ավարտական դիպլոմներ

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Դիպլոմային ծրագրի բոլոր 12 անդրանիկ շրջանավարտներին շնորհվել են Միջազգային բակալավրիատի ավարտական դիպլոմներ՝ International Baccalaureate Diploma: Սաները ցուցաբերել են նշանակալի արդյունքներ, միավորների միջինը 45 հնարավորից 33 է: Այս արդյունքը արձանագրվել է հենց առաջին տարում, իսկ համեմատության համար ասենք, որ նման առաջադիմության դպրոցները հասնում են տարիների տևական աշխատանքի արդյունքում:
Ճեմարանում Դիպլոմային ծրագիրը ներդրվել է երկու տարի առաջ և նախատեսված է Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ավագ դպրոցների 10-րդ դասարանն ավարտած աշակերտների համար:
Ուսման տևողությունը երկու տարի է, և իրականացվում է անգլերենով: Ճեմարանի Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի շրջանավարտները ստանում են նաև ՀՀ պետական ատեստատ:
Հիշեցնենք, որ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը Հայաստանի միակ կրթահամալիրն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով:
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան