Դավիթ Սանասարյանին 2 ամսով կալանավորեցին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ գիշերին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ ժամտ մոտ 04։30-ին դատարանը հրապարակել է որոշումը։

Փաստաբանի խոսքով՝ երեկ Դավիթ Սանասարյանի համար շտապօգնություն է հրավիրվել, նա երիկամի հետ կապված խնդիր է ունեցել, բժիշկը նշել է, որ վերջինս հետազոտման և լուրջ բուժման կարիք ունի։ Դավիթ Սանասարյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Անդրադառնալով կալանավորման որոշմանը՝ փաստաբանն ասաց, որ Դավիթ Սանասարյանին կալանավորելու համար բավարար հիմքեր չկան։ Մեղադրանքի հիմքում ոստիկանների ցուցմունքներն են, որոնք, ըստ նրա, իրականության հետ կապ չունեն, գոյություն ունեն բազմաթիվ տեսանյութեր, որոնցում երևում է, որ Դավիթ Սանասարյանը խաղաղության կոչեր է անում։

Տեսանյութեր

Լրահոս