Աֆղանստանի կառավարությունը կորցնում է վերահսկողությունը երկրի տարածքների նկատմամբ
Մի քանի ամսում Քաբուլի վերահսկողության ներքո գտնվող տարածքները կրճատվել են 5 տոկոսով: Նման տվյալներ է ներկայացված ԱՄՆ դաշնային կառվարության կազմում Աֆղանստանում իրավիճակի վերահսկողության բարձրագույն մարմնի զեկույցում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Զեկույցում նշվում է, որ Աֆղանստանում թալիբների կառավարությանը իշխանությունից զրկելու նպատակով ԱՄՆ-ի ներխուժումից 15 տարի անց «Թալիբանը» մեծ հաջողությունների է հասել, և որոշ տեղեկությունների համաձայն` այսօր ավելի շատ տարածքներ է վերահսկում, քան 2001թ., հայտնում է պարբերականը:
Վաշինգտոնը զբաղվում է Աֆղանստանի անվտանգության ուժերի նախապատրաստությամբ և հագեցվածությամբ, սակայն աֆղանական կողմին նախկինի պես չի բավականացնում անձնակազմն ու տեխնիկան:
Զեկույցում նշվում է, որ Աֆղանստանի կառավարությունը վերջին ամիսներին կորցրել է վերահսկողությունը կամ ազդեցությունը իր տարածքի գրեթե 5 տոկոսի նկատմամբ:
Այլ կերպ ասած` Քաբուլը կորցրել է վերահսկողությունը շուրջ 400 ադմինիստրատիվ շրջաններից 19-ի նկատմամբ: