Բաժիններ՝

«Ռուս զինծառայողն ուզում էր Թուրքիայի սահմանն անցնել. ասաց, որ վեճ է եղել». մանրամասներ

Ոսկեհասկի բնակիչը ռուս զինվորականի փախուստի մանրամասներն է ներկայացնում։

Գյումրիում այսօր վաղ առավոտյան տեղեկություններ էին շրջանառվում, որ ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել: Զինծառայողին, որը եղել է ժամկետային ծառայության մեջ, նկատել են Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում՝ բնակիչներն արդեն նրան սահմանապահ զորքերին են հանձնել:

-Վաղ առավոտյան գյուղում լուրեր էին շրջանառվում, որ մերոնք զինվոր են բռնել: Մեր գյուղացիները 3 հոգով բռնել-տարել են Գյումրի, հանձնել սահմանապահ զորքերին,-«Ասպարեզ»-ի հետ զրույցում նշեց Ոսկեհասկի համայնքապետ Արտաշես Սահակյանը:

Ասպարեզի հետ զրույցում ոսկեհասկցիներից մեկը մանրամասներ ներկայացրեց փախուստի դիմած ռուս զինվորականի մասին: Գյուղացին պատմեց հետեւյալը.

-Առավոտ 5-ի կողմերը զինվորական շորերով մարդու տեսա: Մենք մեքենայով գնում էինք, կանգնանք, իջանք, որ պարզեինք, թե ով է: Խոսալու ընթացքում պարզվեց, որ ուզում է մեր գյուղով Թուրքիայի սահմանն անցնի: Ասաց, որ ինչ-որ վեճ է եղել՝ 3-4 օր է ներքին խնդիրներ ունի զորամասում: Մոտը զենք չկար, կողմնացույց ուներ, դիմակ եւ վեշ-մեշոկ,- ասաց Ոսկեհասկի բնակիչ Կամո Մնացյանը, ով մեկն է եղել այն բնակիչներից, ովքեր նկատել էին փախուստի դիմած ռուս զինծառայողին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս