Բաժիններ՝

Սամվել Մարտիրոսյանը՝ դիպուկահարի մասին

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի օր ա դիպուկահարի վերաբերյալ են բոլորը գրում։ Պատիս մենակ դա է գրեթե ու անընդհատ շարունակվում ա։ Դրա համար մի երկու բան գրեմ։ Ես դրա մասին չեմ գրել, քանի որ երկար ուսումնասիրել եմ նկարի, մեջի ծրագրային աղմուկները ու տասնյակ այլ բաներ։ Որակը այնքան վատ է, որ բարդ է հաստատ ասել մի բան։ Հարյուր տոկոսով չեմ կարող ասել, դրա համար էլ չեմ գրում։

Բայց էդ սաղ լրիվ անկարևոր բաներ են երկու պատճառով.

ա․ Կոնկրետ եթե մեկը օպտիկայով հրացանով հայտնվել է կտուրին, դա բացարձակ չի նշանակում, որ ինքը ընդհանրապես կապ ունի կրակոցի հետ, կամ ընդհանրապես գոնե մի անգամ կրակել է։ Քանի որ մեզ ներկայացված նկարահանումը չի կատարվել կրակելու պահին, այն բացարձակ ոչինչ չի նշանակում։ Այն նշանակում է միայն, որ կտուրին եղել է հրացանով մարդ։ Ու պրծ․

բ․ Քանի որ ուժայինները տեսել են, որ այդ կտուրը դիպուկահարի դիրք է հանդիսանում, ենթադրում եմ, որ այդ կետի նկատմամբ պետք է իրականացվեր անընդհատ օպերատիվ նկարահանում։ Ուրեմն պետք է լիներ նաև կրակոցի պահի տեսանյութը։ Հը՞»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս