9 ֆուտբոլիստներ, ովքեր խաղացել են թե՛ Մեսսիի, թե՛ Ռոնալդուի հետ
Ֆուտբոլային աշխարհում վերջին տարիներին «Մեսսի՞ն է ուժեղ, թե՞ Ռոնալդուն» հարցը դարձել է «Մայրիկի՞դ ես շատ սիրում, թե՞ հայրիկիդ» հարցի նման:
Կան մարդիկ, ում բախտ է վիճակվել իրենց կարիերայի ընթացքում խաղալ այս երկու ֆուտբոլիստների հետ:
Դեկու
Դեկուն Ռոնալդուի հետ խաղացել է 2003-2010 թվականներին Պորտուգալիայի հավաքականում: Պորտուգալացի թինեյջերն ու նախկին բրազիլացին գրեթե միաժամանակ սկսեցին ելույթները Պորտուգալիայի հավաքականում: Այս ֆուտբոլիստները միասին շատ մոտ էին Եվրոպայի առաջնությունը հաղթելուն:
Մեսիի և Դեկուի ճանապարհները հատվեցին «Բարսելոնայում»: Դեկուն եկավ կատալոնական ակումբ այն ժամանակ, երբ Մեսսին նոր էր սկսել խաղալ թիմի հիմնական կազմում: Դեկուն այն ֆուտբոլիստներից է, ով տեսել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի առաջին քայլերը: Միասին այս ֆուտբոլիստները 2 անգամ հաղթել են Լա լիգան և մեկ անգամ դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթող:
Այս հարցին, թե ով է այս ֆուտոլիստներից ավելի ուժեղ Դեկուն նշել է, որ լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդինիոն է: Դեկուն նշել է, որ Մեսսին շատ է աշխատել իր մակարդակին հասնելու համար, իսկ Ռոնալդուի մոտ ամեն ինչ բնական է:
Գաբրիել Հայնցե
Ռոնալդուն Հայնցեի հետ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: Հայնցեն հեռացավ անգլիական ակումբից վնասվածքների և Պատրիս Էվրայի պատճառով: Արքայական ակումբում այս ֆուտբոլիստները այդպես էլ չհանդիպեցին: Ռոնալդուն Մադրիդ եկավ այն ամառ, երբ հեռացավ Հայնցեն:
Մեսսին և Հայնցեն խաղացել են Արգենտինայի հավաքականում 5 տարի՝ 2010-2015 թվականներին: Այս ֆուտբոլիստները միասին ոչինչ չնվաճեցին: Երկուսն էլ դարձել են Օլիմպիկան չեմպիոն, սակայն դա արեցին 4 տարի տարբերությամբ:
Հենրիկ Լարսոն
Լարսոնը մեկ տարի անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս ընթացքում նա կարողացավ խաղալ 13 խաղում, դառնալ 3 գոլի հեղինակ և տեսնել, թե ինչպես է Ռոնալդուն դառնում ֆուտբոլային մեգաաստղ:
«Բարսելոնայում» Լարսոնն ու Մեսսին խաղացին 2 տարի՝ 2004-2006 թվականներին: Այդ ժամանակ Լարսոնը արդեն 30 տարեկան էր:Առաջին տարում Լարսոնը գրեթե չխաղաց: Վնասվածքները չթողեցին նրան խաղալ հիմնական կազմում, սակայն նա կարողացավ իր խորհուրդներով օգնել երիտասարդ Մեսսիին:
Ժերար Պիկե
Կատալոնացի Ժերար Պիկեն միշտ աչքի է ընկնում Ռոնալդուի մասին հեգնական և սուր արտահայտություններով: Ոչ շատ վաղուց՝ 2004-2008 թվականներին, սակայն, այս ֆուտբոլիստները խաղում էին մի թիմում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: Սակայն Պիկեն այդպես էլ չկարողացավ հարմարվել անգլիական ֆուտբոլին և վերադարձավ Իսպանիա:
Պիկեն և Մեսսին այժմ էլ հանդես են գալիս նույն թիմում: Այս ֆուտբոլիստները միասին հաղթել են բոլոր հնարավոր տիտղոսները: Պիկեն բազմիցս նշել է, որ անգամ չի մտածում՝ Ռոնալդուն է ուժեղ, թե Մեսսին հարցի մասին, քանի որ ամբողջ աշխարհի համար դա պարզ է:
Կարլոս Տևես
2 մրցաշրջան, Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող: Ահա այսպիսի արդյունք գրանցեցին Ռոնալդուն և Տևեսը ՝ խաղալով մի թիմում:
Մեսսին և Տևեսը միասին 10 տարի անցկացրին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում: Այս ֆուտբոլիստները միասին կարողացան դառնալ արգենտինական ֆուտբոլի խորհրդանիշները:
Ֆերնանդո Գագո
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներ Գագոն և Ռոնալդուն միասին խաղացին 3 տարի՝ 2009-2011 թվականներին: Ռոնալդուն եկավ Մադրիդ, երբ արդեն անցյալում էին Գագոյի լավագույն տարիները: Սկսվեց պայքար մեկնարկային կազմում տեղ ունենալու համար, ինչից հետո Գագոն ստիպված էր նոր թիմ գտնել:
Գագոն և Մեսսին միասին խաղացել են 9 տարի: Արգենտինայի ազգային հավաքականում այս ֆուտբոլիստները խաղում են 2007 թվականից: Այս ֆուտբոլիստները գրեթե տարեկիցներ են, այդ պատճառով միասին են խաղացել նաև Արգենտինայի երիտասարդական հավաքականում: Միասին նրանք հաղթել են 2005 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունը և Օլիմպիական խաղերը 2008 թվականին:
Էզեկիել Գարայ
Գարայի ու Ռանոլդուի պատմությունը շատ նման է Գագոյի և Ռոնալդուի պատմությանը: 2011 թվականի ամռանը Գագոյի հետ հեռացավ նաև Գարայը:
Գարայն ու Մեսսին միաիսն խաղում էին Արգենտինայի հավաքականում մինչ այն պահը, երբ Մեսսին հայտարարեց հավաքականից հեռանալու մասին:
Անխել Դի Մարիա
Ռոնալդուն և Դի Մարիան միասին հանդես են եկել «Ռեալ Մադրիդի» կազմում 2010-2014 թվականներին: Այս ֆուտբոլիստները խաղացին մադրիդյան ակումբի լավագույն ժամանակներից մեկում: Միասին նրանք կարողացան մի շարք գավաթներ պարգևել թիմին:
Մեսսին և Դի Մարիան խաղացին Արգենտինայի հավաքականում 2008-2016 թվականներին: Մեսսիի հեռանալու որոշումից հետո նմանօրինակ որոշման մասին է խոսել նաև Դի Մարիան: Հենց Մեսսի փոխանցումից հետո Դի Մարիան դարձավ 2008 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչի հաղթական գոլի հեղինակը:
Գոնսալո Իգուաին
Ռոնալդուն և Իգուաինը միասին խաղացին «Ռեալ Մադրիդում» 2009-2016 թվականներին: Այս ֆուտբոլիստների համագործակցությունը շատ լավ էր ստացվում, սակայն Իգուաինը չկարողացավ հաղթահարել արքայական ակումբում խաղալու դժվարությունները և ստիպված եղավ հեռանալ:
Իգուաինը Մեսսիի հետ խաղաց Արգենտինայի կազմում 2009-2016 թվականներին: Եթե Իգուաինը մի փոքր ավելի քիչ վրիպեր եզրափակիչներում, գուցե Մեսսին մնար Արգենտինայի հավաքականի կազմում:
Սիրարփի Աղաբաբյան