Բաժիններ՝

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունը հրաժարկան է ներկայացրել նախարարների կաբինետի նորացումից առաջ, հայտնում է NHK հեռուստաընկերությունը:

Նոր նշանակումները շուտով կհայտարարի երկրի վարչապետ Սինձո Աբեն: Ճապոնական ԶԼՄ-ների տեղեկություններով`քաղաքական վերադասավորումների ընթացքում իր պաշտոնում կմնա արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, սակայն պաշտպանության նախարարը կդառնա կին` Տոմոմի Ինադան:

Նա կդառնա Ճապոնիայի պատմության մեջ թվով երկրորդ կինը, որը կգլխավորի պաշտպանական գերատեսչությունը: Առաջինը 2007-ին Յուրիկո Կոիկեն էր, ով այս կիրակի հաղթանակել է Տոկիոյի քաղաքապետի ընտրություններումԼ
Ինադան համարվում է Ճապոնիայի վարչապետի համախոհը դիվանագիտական և անվտանգության հարցերում:

Ինչպես սպասվում է, որ իր պաշտոնում կմնա նաև ֆինանսների նախարար Տարո Ասոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս