Բաժիններ՝

ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը Երևանի ներկայիս իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Երևանի ներկայիս իրավիճակի մասին, որը վերաբերում է «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից զենքերը վայր դնելուն, լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառմանը: Հայտարարության մեջ կոչ է արվում Ոստիկանության ՊՊԾ շենքի գրավմանը մասնակցած անձանց նկատմամբ ցուցաբերել «հավասար և արդար վերաբերմունք»:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք թեթևացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումը հուլիսի 31-ին ավարտվեց:

Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է:

Հուլիսի 30-ին Երևանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն էր հրապարակել` արտահայտելով ԱՄՆ-ի խորը մտահոգությունը հուլիսի 29-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից օգտագործած դաժան մեթոդների, ինչպես նաև լրագրողներին և նրանց տեխնիկան նշանակետի տակ առնելու վերաբերյալ:

Մենք ողջունում ենք, որ Հայաստանի կառավարությունը հանձն է առել հետաքննել զեկույցները: Մենք ուշադիր կհետևենք այդ հետաքննության զարգացմանը:

Մենք կառավարությանը կոչ ենք անում, որպեսզի ոստիկանական շենքի առճակատմանը մասնակցող բոլոր անձանց օրենքի սահմաններում հավասար և արդար վերաբերմունք ցուցաբերվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031