Ա. Առաքելյանը նշեց, որ նախարարությունը պատասխանատու է իր կատարած յուրաքանչյուր ծախսի համար:
«Ես այդպիսի քայլերի մեջ արդյունք չեմ տեսնում: Այն քննարկումները, որոնք պետք է տեղի ունենան Ազգային ժողովում, այդտեղ պետք է ոտքի կանգնել, մասնակցել այդ քննարկումներին, ոչ թե՝ ժողովրդին է պետք ոտքի հանել: Եթե դրա կարիքը լինի, ժողովուրդը ոտքի կկանգնի, պետք չէ, որ իրենք ժողովրդին ոտքի հանեն»:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մեկնաբանել է Բաքվում հայտնաբերված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանող վարորդական վկայականի մասին տեղեկությունը, հայտնում է APA գործակալությունը:
«Գելլափ Ինթերնեյշնլի» ներկայացուցիչները ներկայացրին «Ապրիլյան քառօրյա պատերազմի հասարակական արձագանքը» թեմայով հետազոտության արդյունքները:
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվել է ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ինքնաթիռների ավիահարվածների հետևանքով: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror թերթը:
«Տարածված հայտարարության մեջ շատ հստակ գրված է՝ ով է լինելու. հայկական կողմի հրամանատարությունը»:
Բելգիայի հավաքականի դեմ խաղում Անտոնիո Կոնտեն դուրս հանեց կազմ, որի միջին տարիքը 31 տարեկան և 169 օրական է: Սա Եվրոպայի առաջնության պատմության մեջ ամենատարեց հիմնական կազմն է:
9306 կոդը հետևյալ ապրանքախումբն է՝ «Ռումբ, հրթիռ եւ նման միջոց մարտական գործողության, դրանց մասեր; փամփուշտ, այլ զինամթերք»։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանս-Յորգ Հաբերը հեռանում է իր պաշտոնից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հայաստանի տնտեսվարողների մասին խոսում եք՝ որպես որսի, դուք որսորդն եք, իրենքն էլ՝ որսն են, ո՞նց անեք, որ բռնեք, չփախնեն… Էս Հարկային օրենսգրքով գնում եք նոր ընտրությունների՞, ի՞նչ եք ակնկալում: Սա դիվերսիա է՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ, բերելու է նոր արտագաղթի:
«Դեռևս 2014 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը աշխարհում միակ ղեկավարն էր, որ միջազգային բարձրագույն հարթակից` ՄԱԿ-ի ամբիոնից, հանդես եկավ ի պաշտպանություն եզդիների: Այնուհետև նա հանդես եկավ Անկախ պետությունների համագործակցության համաժողովում 2015 թվականին: Ես չգիտեմ, թե նախագիծն ինչ ճակատագրի կարժանանա, բայց որ հայ ժողովրդի համակրանքը եզդի ժողովրդի կողմն է, անվիճելի է»,-ասաց Հասան Թամոյանը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Սնանկության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Ըստ նրա՝ խնդիրն առողջացման ծրագրերը կարգավորելն է:
«Հարուցվել են բավականին շատ քրեական գործեր»,- ասսաց փոխնախարարը՝ խոստանալով ներկայացնել վիճակագրություն: Նա նշեց, որ սնանկության կառավարիչը կրում է պատասխանատվություն՝ վերլուծելու հիմքերը, և բացահայտելու դեպքում՝ գնում է քրեական գործի հարուցման:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ ներկայացվել է գրավի միջնորդություն, որը մերժվել է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրած նամակում շնորհավորել է ռուսներին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները ունենան «արժանի մակարդակ»:
«Կարծում եմ՝ արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները, և հենց նորություն ունենամ այդ կապակցությամբ՝ ձեզ կհայտնենք»,- այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հունիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հունիսի 19-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Եվրո-2016-ի առաջին տուրում Բելգիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
Վաղը Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի երկկողմ հանդիպումը:
Այս տարվա օգոստոսին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Ադրբեջան: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտնել է Միլի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օգթայ Ասադովը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունիսի 13-ին վարույթ է ընդունվել Երևանի թիվ 120 մանկապարտեզում 2011-2016թթ. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Ըստ Այվազյանի՝ շատ հեշտ է համարձակ լինել, երբ թույլատրված է, իսկ թույլատրությունը հանելու դեպքում տակը բան չի մնում:
Թուրքիան թույլ չի տա նոր պետությունների առաջացում հարևան Սիրիայում: Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Արցախը վճռական է խաղաղության պահպանման հարցում, ձգտում է առաջ շարժվել ժողովրդավարական կարգով, իսկ Ադրբեջանը խոչընդոտում է: Սա է եղել Բակո Սահակյանի ուղերձն` ընդգծելով, որ Ադրբեջանին ուղղված խոսքերը պետք է լինեն թիրախավորված: Ու եթե պետությունը ճանաչված չէ, ապա դա չի նշանակում, որ իրավունք չունի արարելու, ստեղծագործելու, այլ երկրների հետ հարաբերություններ ունենալու»,-ասաց Պետո Դեմիրճյանն` ընդգծելով, որ Բակո Սահակյանի այցը նաև տեղի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է եղել:
«Սա մի կարևորագույն փաստաթուղթ է, որ մենք պետք է ընդունենք այնպիսի տեսքով, որ հանկարծ որևէ բանի համար չզղջանք»:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրի հակաահաբեկչական օրենքները երբեք չեն փոխվի, անգամ, եթե դրանք բացասաբար ազդեն ԵՄ-ի հետ վիզաների չեղյալ հայտարարման համաձայնագրի վրա:
Իրանը նավթի ամենամսյա արդյունահանումը հունիսին կհասցնի մինչև 3,8 միլիոն բարելի, ինչը 40 տոկոսով կգերազանցի պատժամիջոցների գործողության շրջանում արտադրության ծավալը, հայտնում է իրանական Shana գործակալությունը:
Հայաստանի տնտեսության կառուցվածքը չի գնում օպտիմալացման, մենք գերի ենք դարձել այն բիզնեսներին, որ արդեն կան: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության անունից արեց պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ երիտասարդությունը, որ նոր գիտելիքներ է ստանում, չի ձգտում նոր գործ սկսել:
Հայաստանի եզդիական համայնքն աշխարհի գերտերությունների ուշադրությունն է հրավիրում Իրաքում եզդիների անվտանգության խնդրին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ եզդիների ոչնչացման գործընթացն այսօր էլ շարունակվում է:
ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքն ու ռումինացի խորհրդարանական Սեզար Ֆլորին Պրեդան հունիսի 15-17-ը կայցելեն Ադրբեջան, հայտնում է contact.az-ը: