«Պատասխանել՝ միմիկան շարժելով ու տոնայնությունը փոխելով». Վահրամ Բաղդասարյանի դիտողությունը` ՊԵԿ փոխնախագահին

Այսօր ԱԺ նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին՝ ԱԺ ամբիոնից «առանց միմիկան շարժելու և նույն տոնայնության նույն պատասխանները» չհնչեցնել, այլ տալ հստակ պատասխաններ ըստ ոլորտների՝ հարկային բեռն ավելանո՞ւմ է, թե՞ ոչ, և այդ ամենը՝ հիմնավորումներով:

«Սա մի կարևորագույն փաստաթուղթ է, որ մենք պետք է ընդունենք այնպիսի տեսքով, որ հանկարծ որևէ բանի համար չզղջանք»,- ասաց Վ.Բաղդասարյանը: Նա նշեց, որ կառավարության հետ պայմանավորվածություն կա՝ ՀՕ-ն առաջին ընթերցմամբ ընդունել, հետո մանրամասն քննարկել և աշնանն անցնել երկրորդ ընթերցման:

Հարկային օրենսգիրքը ՀՀԿ խմբակցության ղեկավարն անվանեց «երկար սպասված և անհրաժեշտ փաստաթուղթ», որի վերաբերյալ, սակայն, խմբակցության վերջնական գնահատականը կտան երկրորդ ընթերցման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930