
«Տղաները գիտեին, թե ինչպես խաղալ ճնշման տակ». Անտոնիո Կոնտե

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Եվրո-2016-ի առաջին տուրում Բելգիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Դա լավ խաղ էր, մենք ճիշտ էինք խաղում և լավ նախապատրաստվել էինք հանդիպմանը: Տղաները գիտեին, թե ինչպես խաղալ ճնշման տակ: Այսօր խաղը շատ ուժեղ թիմի հետ էր, որը հանդիսանում է մրցաշարի ֆավորիտներից մեկը:
Մենք կարողացանք միասնություն ցուցաբերել, բայց դեռ ոչնչի չենք հասել: Պատրաստվում ենք հասնել այն արդյունքին, որին արժանի ենք: Ես ունեմ 23 ֆուտբոլիստ, որոնք երջանիկ են լինել իրար կողքի:
Ինչպե՞ս ստացվեց, որ ես վնասեցի շրթունքս: Ես պատրաստ եմ զոհաբերել ինձ թիմի համար»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը