Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հունիսի 19-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝

Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի  19-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.60C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.30C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս