«Հայաստանը գերի է դարձել այն բիզնեսներին, որ արդեն կան». Միքայել Մելքումյան

Հայաստանի տնտեսության կառուցվածքը չի գնում օպտիմալացման, մենք գերի ենք դարձել այն բիզնեսներին, որ արդեն կան: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության անունից արեց պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ երիտասարդությունը, որ նոր գիտելիքներ է ստանում, չի ձգտում նոր գործ սկսել:

Պատգամավորի խոսքով՝ առաջանցիկ տեմպերով առաջ շարժվելու համար հարկավոր է տոտալ կերպով խթանել պահանջարկը: Նա նշեց, որ բիզնեսի մեջ լրացուցիչ նոր ջանքեր գործադրելը շատ բարդ բան է, բայց պետք է լրացուցիչ ռիսկերից զերծ մնալ, և բիզնեսով զբաղվելը դյուրին լինի:

«Հարկային օրենսգիրքը կարող է էֆեկտ տալ, եթե մյուս բոլոր խնդիրների հետ միասին՝ քաղաքական լուծում է առաջարկվում»,- ասաց Մ.Մելքումյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ի քվեարկությունը կախված է իրենց բարձրացրած հարցադրումների պատասխաններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930