102 մլն եվրո կհատկացվի Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի վերակառուցմանը. Արթուր Առաքելյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թ. հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը, որով 102 մլն եվրո կհատկացվի Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի վերակառուցմանը:

Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը երկու մասից է, վերանորոգվելու է 92 կմ ճանապարհ, նաև 3 թունելներ, որոնք կառուցվել են խորհրդային ժամանակաշրջանում, բայց հենց կառուցման պահից չեն համապատասխանում ծանր բեռնատար մեքենաների երթևեկության համար, 38 կմ հատվածում ճանապարհային պաստառն ամբողջությամբ բացակայում է, որը կվերակառուցվի, մնացած հատվածում մասնակի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն, իսկ Վրաստանի սահմանի մոտ հատվածը, որ Լինսի հիմնադրամն էր վերակառուցել, պաստառը կփոխվի:

Ա. Առաքելյանը նշեց, որ նախարարությունը պատասխանատու է իր կատարած յուրաքանչյուր ծախսի համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930