«Քաղաքական որբությունը ժամանակի ընթացքում տանում ա քաղաքական բջության». Վարդան Այվազյան

«Քաղաքական որբությունը ժամանակի ընթացքում տանում ա քաղաքական բջության, բիջ ա դառնում, այսինքն՝ պապա ա ման գալիս: Հա, ճուտ: Հետո, որ ընկնում ա ինքը էդ իրավիճակի մեջ, հատկապես, երբ որ ինքը ջերմոցի վարունգ ա լինում` օլիգոպոլիայի պարարտանյութով շեղված, բնականաբար, պիտի ինքը ցույց տա, որ ընդդիմադիր կեցվածք ունի մեկումեջ»,- այսօր ԱԺ նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ «երրորդ դեմքով» և անուններ չնշելով հակադարձելով իրենց հասցեին հնչած քննադատություններին:

Այվազյանի խոսքն, ըստ ամենայնի, ուղղված էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին, ով քննադատել էր իշխանություններին և ակնարկելով Վարդան Այվազյանին՝ ասել. «Մեծ քիթ ունեք, քթածակ չունեք»:

Ըստ Այվազյանի՝ շատ հեշտ է համարձակ լինել, երբ թույլատրված է, իսկ թույլատրությունը հանելու դեպքում տակը բան չի մնում:

Տեսանյութեր

Լրահոս