
Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի» գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ ներկայացվել է գրավի միջնորդություն, որը մերժվել է:
Վահան Շիրխանյանն անազատության մեջ է 2015թ. դեկտեմբերի 19-ից: Նա ձերբակալվել էր Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու կասկածանքով: