![](/banners/BeFunky-design.jpg)
Իշխանության որ հովանավորյալներն են դիմում կեղծ սնանկության
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Naira-Zohrabyan.jpg)
Հայաստանում կանխամտածված և կեղծ սնանկության գործերը բավականին շատ են: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Սնանկության մասին» օրենքի և հարակից փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը, թե կեղծ սնանկացման քանի՞ դեպք է հայտնաբերվել, և պատասխանատվության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ:
«Հարուցվել են բավականին շատ քրեական գործեր»,- ասսաց փոխնախարարը՝ խոստանալով ներկայացնել վիճակագրություն: Նա նշեց, որ սնանկության կառավարիչը կրում է պատասխանատվություն՝ վերլուծելու հիմքերը, և բացահայտելու դեպքում՝ գնում է քրեական գործի հարուցման:
Ա.Մկրտչյանը խոստացավ ներկայացնել քրեական գործերի ցուցակը, որպեսզի Ն.Զոհրաբյանն այդ ցուցակում փորձի գտնել իշխանության որևէ հովանավորյալի: «Եթե գտնենք, ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարն առաջին արդյունքներն է տալիս»,- նկատեց պատգամավորը: